Սոցիալական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline-ի աջակցությամբ Մատենադարանը կթվայնացնի հին ձեռագրերը և փաստաթղթերը
25/05/2015 15:45
Կիսվել

Beeline-ի աջակցությամբ Մատենադարանը կթվայնացնի հին ձեռագրերը և փաստաթղթերը

Beeline-ը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Beeline-ի տրամադրած միջոցների օգնությամբ կթվայանցվեն հին ձեռագրեր և փաստաթղթեր, ինչպես նաև կիրականացվեն ձեռագիր և տպագիր ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքներ։

Իրականացված աշխատանքների արդյունքում ձեռագրերի թվայնացված տարբերակները կտեղադրվեն Մատենադարանի պաշտոնական կայքում և ընթերցասարհի ներքին ցանցում, որն   էլ ավելի կընդլայնի  գիտական  տեղեկատվության տարածումը՝ հնարավորություն ընձեռելով գիտնականներին ազատ օգտվել դրանցից՝ անկախ նրանց գտնելու վայրից։

«Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնական գործառույթներն են ձեռագրական գանձերի, արժեքավոր վավերագրերի, հնատիպ գրքերի պահպանությունը, վերականգնումը, գիտական շրջանառության ապահովումն ու հանրահռչակումը: Այս գործի մեջ են ներգրավված Մատենադարանի հիմնական ուժերն ու ռեսուրսները, անընդհատ թարմացվում է տեխնիկական զինանոցը և ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ: Այս գործընթացի մեջ ներգրավված են մեր բարերարներն ու գործընկերները, որոնցից է Beeline-ը: Համատեղ մշակված բարեգործական այս ծրագիրը թիրախային է` այն նպատակ ունի ճապոնական վերականգնողական նյութերով, որոնք ամենաորակյալն են համարվում աշխարհում, վերականգնել մեր մեծադիր ձեռագրերն ու առանձնակի կարևորություն ներկայացնող հնագույն վավերագրերը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունն այս ասպարեզում կլինի շարունակական, և մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր նոր բարերարներին», – նշեց Մատենադարանի տնօրենի խորհրդական՝ ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի և թանգարանային կառավարման գծով Արա Խզմալյանը:

«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման և թվային ռեսուրսների ստեղծման  հնարավոր չէ պատկերացնել գրավոր ժառանգության պահպանման արդի համակարգը։ Անփոխարինելի է Մատենադարանի դերն ու նշանակությունը երկրի գիտական մտքի  զարգացման, ինչպես նաև պատմամշակույթային ժառանգության պահպանման ու փոխանցման գործում։ Առավել քան համոզված եմ, որ այս ծրագրի օգնությամբ Beeline-ին կհաջողվի մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող մարդու հասանելի դարձնել այս կարևոր փաստաթղթերը և ձեռագրերը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է նաև «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։ Ընկերության տրամադրած միջոցներն ուղղվել են նաև նշված ծրագրի շրջանակում բացահայտված հարյուրավոր վնասված նմուշների վերականգնմանը, որից հետո տասնյակ ձեռագրեր թվայնացվել են և զետեղվել Մատենադարանի ներքին ցանցում։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75