Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԻՏՁՄ-ն նպատակ ունի կտրուկ ավելացնել հայկական ՏՏ ընկերությունների թիվը
25/05/2015 16:42
Կիսվել

ԻՏՁՄ-ն նպատակ ունի կտրուկ ավելացնել հայկական ՏՏ ընկերությունների թիվը

Մայիսի 23-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները,  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները  և այլ հյուրեր:

Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց. «70 ընկերություն արդեն ԻՏՁՄ անդամներ են, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»: Հովհաննես Ավոյանը նաև ամփոփեց 2014 թ. ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Դիջիտեք Էքսպո»-ն, որին 2014-ին մասնակցեց 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցավ 30000 այցելու:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով: ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում:

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվեց «ԱյՅուՆեթվորքս» ընկերության  տնօրեն  Ալեքսանդր Եսայանը: Ա.  Եսայանը փոխարինման է եկել Հովհաննես Ավոյանին, ով ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրից և մեծ ավանդ է ներդրել միության կայացման և զարգացման գործում:  Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը,  Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամ»-ի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75