Այլ Լուրեր

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Orange Հիմնադրամը 52 միլիոն դրամ կներդնի Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում
27/05/2015 17:55
Կիսվել

Orange Հիմնադրամը 52 միլիոն դրամ կներդնի Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում

Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր երկրորդ «Մեկ գյուղ» նախագծի մեկնարկը: «Մեկ գյուղ» նախաձեռնությունն ուղղված է ընտրված մեկ գյուղական համայնքի տնտեսական գործունեության և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը: Այս տարի նախագիծը կիրականացվի Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում:

Պառավաքարում իրականացվող «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ: Համայնքում խաղողագործության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն տրամադրվել է խաղողի այգիները մշակելու համար հատուկ նախատեսված ժամանակակից տրակտոր, ինչպես նաև ոռոգման, վարման, խաղողի տնկիներն էտելու և մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հավելյալ 25հա հողատարածք ոռոգելու համար, ինչը թույլ կտա ընդլայնել խաղողի այգիները և օգտագործել  ջրի սղության հետևանքով նախկինում անմշակ հողատարածքը: Նախագծի նպատակն է այսպիսով էապես բարելավել համայնքի տնտեսական վիճակը, քանի որ գյուղում բնակվող ընտանիքների 95%-ը զբաղվում է խաղողագործությամբ:

«Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում կվերանորոգվի գյուղի մանկապարտեզը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, բացի այդ, ընդհանուր առմամբ 4տ տարողությամբ ջրային տարաների տեղադրման միջոցով կլուծվի մանկապարտեզի խմելու ջրի խնդիրը: Խմելու ջրի մատակարարումը կվերականգնվի նաև համայնքի դպրոցի սաների և գյուղի բնակիչների համար: Ծրագրով նախատեսվում է նաև ֆուտբոլի խաղահրապարակի կառուցում: Ծրագրի շրջանակներում ֆինանսական և մարդկային ռեսուրսներ կուղղվեն Պառավաքարի, ինչպես նաև հարևան Վարագավան և Վերին Ծաղկավան համայնքների` ընդհանուր հաշվով 3200 բնակիչներին սպասարկող բժշկական ամբուլատորիայի վերանորոգմանն ու սարքավորումներով հագեցմանը:

Բոլոր աշխատանքներն իրականացվելու են «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 52 միլիոն դրամ:

«Գյուղական համայնքերն ու դրանց առօրյա խնդիրները՝ հատկապես կայուն տնտեսական գործունեության բացակայությունն ու աշխատատեղերի սղությունը, մշտապես Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: «Մեկ գյուղ» նախաձեռնության միջոցով, որն առաջին անգամ իրականացրել ենք անցյալ տարի Հարթավանում, նպատակ ունենք զգալի և շոշափելի արդյունքների հասնել: Իր աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող Պառավաքար համայնքը բավական խոցելի է,  այդ իսկ պատճառով «Շեն» բարեգործական կազմակերպության և համայնքի գյուղապետարանի հետ միասին մենք մեծ հույսով ձեռնարկում ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով էականորեն նպաստել գյուղի բնակիչների կյանքի պայմանների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33