ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ խմբի հանդիպմանը
Մայիսի 29-31-ը Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) հանդիպումը (Constituency meetings):
Կարևորելով ԱՄՀ/ՀԲԽ-Հայաստան խորացող համագործակցությունը, հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոֆիա:
Պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:
ԱՄՀ-ի և ՀԲԽ հանդիպումները երկխոսության հարթակ են ծառայում ընթացիկ զարգացման խնդիրները, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության հարցերը քննարկելու, դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու և լուծումներ փնտրելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչը: