ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶՈՒՏ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 1,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի Պետական Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ադրբեջանում զուտ արտահանման ծավալը կազմել է 1,2 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն առևտրի ոլորտում համագործակցել է ավելի քան 180 երկրների հետ, իսկ արտահանման և ներմուծման գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար: Արտաքին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալի 65,2%-ը (2,5 մլրդ դոլար) կազմել է արտահամումը, իսկ ներմուծումը կազմել է 34,8% (1,3 մլրդ դոլար): 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած արտաքին ապրանքաշրջանառության ծավալն աճել է 31,3%-ով, ընդ որում արտահանումն աճել է 1,6 անգամ, իսկ ներմուծումը կրճատվել է 2,3%-ով: Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 45,6%-ը բաժին է ընկել Եվրամիությանը, 16,5%-ը` ԱՊՀ երկրներին: