Չորս ամսում Հայաստանից արտահանվել է 134,47 մլն դոլարի հանքահումքային արտադրանք
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից արտահանվել է 134,47 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 9.6%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու չորս ամսվա արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 36%-ը:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 3%-ով: