Ֆինանսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  ներկայացնում է Visa payWave առանց կոնտակտի  վճարումները Հայաստանում
15/06/2015 13:39
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացնում է Visa payWave առանց կոնտակտի վճարումները Հայաստանում

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը: Բանկն այսուհետ առաջարկելու է payWave առանց կոնտակտի ինովացիոն քարտային պրոդուկտների շարք` Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առանց կոնտակտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան մոլում»:

Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու` ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին` հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն:

«Դեռևս 2009 թվականին բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը` վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը: Քարտերով այս վճարման ձևը կոչվում է առանց կոնտակտի վճարում, անգլերեն` contactless: Սա հնարավորություն է տալիս մինչև 10 հազար դրամի գնումների դեպքում առանց  անդորրագիր ստորագրելու և  PIN մուտքագրելու վճարում կատարել: Ընդ որում վճարումը կատարվում է շատ արագ»,- Visa payWave քարտերի ներկայացման ժամանակ նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենՀակոբ Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ սովորաբար PIN կոդի մուտքագրմամբ կամ ստորագրությամբ վճարումների դեպքում վճարումը բավականին երկար է տևում, առաջանում են հերթեր: Հենց դա է պատճառը, որ բոլոր մանր գումարի վճարումների դեպքում գերադասում են կանխիկ վճարման տարբերակը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով սա վճարման նոր մշակույթ է, նոր ձև:

«Թողարկման հետ միասին նաև իրականացնում ենք ակցիա, որը տարածվում է երեք տեսակի քարտերի վրա: Հունիսի 15-ից օգոստոսի 31-ը բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20 հազար ՀՀ դրամ իրականացված առաջին  ոչ կոնտակտային վճարային գործառնության դիմաց: Բոլոր ` Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով` մինչև հունիսի 30-ը ներառյալ»,- տեղեկացրեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

Քարտի ներկայացմանը մասնակցում էր նաև Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Իրինա Կախմխաձեն, որ ով իր խոսքում ընդգծեց Visa payWave տեսակի քարտերի կարևորությունը. «Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել որ Visa payWave քարտերից` ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով թողարկված քարտերի»:

Նա հույս հայտնեց, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում են կանխիկ եղանակով վճարումները, օրինակ` մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ:

«Կարծում եմ, որ շատ ակտիվ կլինեն հատկապես երիտասարդները: Հասկանալի է, որ նրանց գնումները շատ մեծ գումարների չեն լինում, հասարակական սննդի կետերում, առևտրի կետերում սովորաբար փոքր գումարների առևտուր են անում և այս դեպքում նման քարտի առկայությունը կխթանի, որպեսզի նրանք ավելի անվտանգ կերպով վճարումներ կատարեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Անդրեասյանը:

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջին առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտեր սպասարկող տերմինալները տեղադրել է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում Բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:

Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ  

տարբերանշանը, որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա:

Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և դրանց համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies » և «Ingenico » հանրաճանաչ ընկերությունների հետ:

Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ www.acba.am-ում, իսկ Visa payWave տեսակի քարտ պատվիրելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է ավելի քան 6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 56-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

Visa ընկերությունը հանդիսանում է միջազգային վճարային համակարգ, որը ստեղծում է կապ սպառողների, բիզնես ոլորտի, ֆինանսական հաստատությունների և կառավարությունների միջև աշխարհի ավելի քան 200 երկրներում և առաջարկում է իրականացնել էլեկտրոնային արագ, անվտանգ և հուսալի վճարումներ: Ընկերությունը գործարկում է աշխարհի ամենաժամանկակից պրոցեսինգային ցանցերից մեկը`VisaNet-ը, որը թույլ է տալիս մեկ վայրկյանի ընթացքում իրականացնել ավելի քան 56,000 գործառնություն և որն ապահովում է հաճախորդների տվյալնների պաշտպանվածություն, ինչպես նաև հուսալի վճարումներ առևտրի և սպասարկման կետերում: Visa-ն բանկային գործունեությամբ չի զբաղվում, ուստի սպառողներին չի տրամադրում քարտեր, վարկեր և չի սահմանում միջնորդավճարներ: Visa-ի նորամուծությունները, այնուամենայնիվ, թույլ են տալիս ֆինանսական ոլորտի հաստատություններին առաջարկել իրենց հաճախորդներին ընտրության հնարավորություն` վճարել այդ պահին դեբետային քարտով, վճարել նախապես կանխավճարային քարտով կամ վճարել հետո կրեդիտային քարտով : Մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք corporate.visa.com, www.visa.com.ge, https:// www.facebook.com/VisaGeorgiaGE:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78