Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Միջազգային դոնորները «նախընտրում են» վարկավորել Հայաստանի առևտրի և գյուղատնտեսության ոլորտները
15/06/2015 20:49
Կիսվել

Միջազգային դոնորները «նախընտրում են» վարկավորել Հայաստանի առևտրի և գյուղատնտեսության ոլորտները

2014 թվականին գրանցվել է մեր երկրի տնտեսության վարկավորման աշխուժացում, որին մեծապես նպաստել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում բանկերի միջնորդությամբ տրամադրվող վարկերը, որոնք հիմնականում երկարաժամկետ են:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ 2014 թվականին հայաստանյան բանկերը և վարկային կազմակերպությունները 13.4%-ով ավելացրել են միջազգային ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերը: Տարեվերջին այս վարկերի ընդհանուր ծավալը կազմել է  382.5 մլրդ դրամ:

Միջազգային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերում բանկերի կողմից տրամադրված ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.1%: Միևնույն ժամանակ, վարկային պորտֆելում մինչև 6 ամիս, 6 ամսից 1 տարի և 1 տարի ու ավելի ժամկետայնությամբ վարկերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 3.9%, 6.3% և 89.8%:

2014 թվականի վերջի դրությամբ միջազգային վարկային ծրագրերով վարկավորման հիմնական ուղղություններն են եղել առևտուրը, գյուղատնտեսությունը և մշակող արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 27.1%, 23.0%, և 12.8%:

Նշենք նաև, որ հաշվետու տարում հայաստանյան բանկերը և վարկային կազմակերպությունները սպասարկել են. Հիփոթեքային վարկավորման ծրագրերի (KFW), Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման (KFW), Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի (EBRD), Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE), Ասիական զարգացման բանկի (ADB), Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB), Համաշխարհային բանկի (WB), Եվրասիական զարգացման բանկի (EDB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD), Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG), Ավստրիայի զարգացման բանկի (OeEB), Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի (MCH), Ատլանտիկ առևտրի վարկավորման ծրագրի (AFA), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Կոմերցբանկի (Commerzbank) այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող վարկային ծրագրերը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98