Տնտեսական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
Հայաստանի բանկերը ընդլայնում են ինտերնետ-բանկինգ և հեռախոսային-բանկինգ ծառայությունները
15/06/2015 21:22
Կիսվել

Հայաստանի բանկերը ընդլայնում են ինտերնետ-բանկինգ և հեռախոսային-բանկինգ ծառայությունները

Հայաստանյան առևտրային բանկերը ընդլայնում և բարելավում են իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը՝ ընդառաջ գնալով նորագույն տեխնոլոգիաներին: Մի շարք առևտրային բանկերի կողմից ներդրվել են հեռակառավարվող սպասարկման համակարգեր` հնարավորություն տալով հաճախորդներին իրականացնելու բանկային հաշիվների հեռակառավարում: Հայաստանում գործող բանկերի հաճախորդները այժմ կարող են հեռակառավարվող համակարգերի միջոցով ներկայացնել հանձնարարականներ, ստանալ տեղեկատվություն բանկային հաշվի մնացորդի վերաբերյալ և իրականացնել այլ բանկային գործառնություններ:

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ 2014 թվականին բանկային հեռակառավարվող սպասարկման համակարգերի միջոցով հայաստանյան բանկերի հաճախորդների նախաձեռնած ընդհանուր վճարումներն ավելացել են 48%-ով և կազմել 8.8 տրլն դրամ,իսկ քանակն ավելացել է 34%-ով` կազմելով 7.3 մլն:

Նշված վճարումները հաճախորդների կողմից իրականացվել են բանկ-հաճախորդ համակարգերով (վճարումների ծավալը կազմել է 4.7 տրլն դրամ), ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 3.9 տրլն դրամ), ինչպես նաև հեռախոսային-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 199.0 մլրդ դրամ):

Հաճախորդների կողմից բանկ-հաճախորդ համակարգով և ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով իրականացված մեկ վճարման միջին գումարը կազմել է համապատասխանաբար 0.9 մլն դրամ և 2.0 մլն դրամ, իսկ հեռախոսային բանկինգի միջոցով` 2.5 մլն դրամ:

17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06