Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Կապի մեջ+» ծառայություն Beeline-ից` ռոումինգ 24.99 դրամով
16/06/2015 10:51
Կիսվել

«Կապի մեջ+» ծառայություն Beeline-ից` ռոումինգ 24.99 դրամով

Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ծառայության շրջանակում ռոումինգի գների նվազեցման մասին: Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: «Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի համար միաժամանակ մի քանի պարզ և հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել և ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով: Իսկ երկրների ցանկը, որտեղ այս ծառայությունը հասանելի է` Ռուսաստան, Վրաստան, Իտալիա, Ուկրաինա և այլ երկրներ, դարձնում է այն ամենագրավիչներից մեկը շուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգը Beeline-ի հետ ոչ միայն շահավետ է, այլ նաև հետաքրքիր: Աննախադեպ ցածր սակագների հետ միաժամանակ մենք նաև հայտարարում ենք «Կապի մեջ» մրցույթի մեկնարկի մասին Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթի մրցանակը բացառիկ սմարթ-պայուսակն է: Այն ինտեգրվում է սմարթֆոնի հետ, ունի նավիգատոր, կարող է լիցքավորել հեռախոսը, մի խոսքով, իդեալական է ցանկացած ճանապարհորդի համար: Մրցանակը ցուցադրված է Հյուսիսային պողոտայում գտնվող մեր գրասենյակում: Մրցանակը կշահի նա, ով առաջինը կգուշակի, թե ինչ է թաքցված պայուսակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։

Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: «Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

Նշենք, որ «Կապի մեջ» մրցույթը մեկնարկում է հունիսի 16-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75