Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Մահացել է հայազգի գործարար Քըրք Քըրքորյանը
16/06/2015 17:59
Կիսվել

Մահացել է հայազգի գործարար Քըրք Քըրքորյանը

Հունիսի 15-ին Լոս Անջելեսում, 98 տարեկանում մահացել է հայազգի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում և սերում է 1890-ական թվականներին Խարբերդից ԱՄՆ գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Երիտասարդ տարիքում Քըրքորյանը զբաղվել է բռնցքամարտով, այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում: Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո մուտք է գործել բիզնեսի աշխարհ: Զբաղվել է օդանավերի առևտրով, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Ներդրումներ է իրականացրել նաև կինոարտադրության ոլորտում:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին օգնել է Հայաստանին ու Արցախին:

Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից մինչն այսօր 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրք Քըրքորյանին շնորհվել էր Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։

Ամերիկյան Forbes պարբերականի գնահատմամբ՝ Քըրք Քրքորյանի կարողությունը կազմում է շուրջ 4.2 մլրդ ԱՄՆ դոլար:

1943 թվականին Քըրքորյանն ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955 թվականին  ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանն ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսիին, և որդեգրել ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88