
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա մեր մեծանուն հայրենակից Քըրք Քըրքորյանի մահվան մասին:
ՀՀ ազգային հերոս, մեծ բարերար, ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի դերն անգնահատելի է նորանկախ Հայաստանի զարգացման գործում: Նա իր բարեգործական լայնածավալ ծրագրերով մեծ ներդրում է ունեցել մեր երկրի շենացման ու զարգացման գործում, մնայուն հետք թողել Հայաստանի պատմության մեջ: Քըրք Քըրքորյանի մատուցած ծառայությունը հայրենիքին, նրա հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը կոգեշնչի և օրինակ կհանդիսանա ապագա սերունդների համար:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քըրք Քըրքորյանի հարազատներին, բարեկամներին և մտերիմներին՝ մեր մեծ հայրենակցի մահվան կապակցությամբ: