Տնտեսական

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 93.08-5.01 WTI - 88.16-4.48
COMEX:  GOLD - 4499.20+2.89 SILVER - 75.65+4.55
COMEX:  PLATINUM - 1918.50+1.41
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.31-0.18 EUR/GBP - 1.1637+0.38
FOREX:  EUR/USD - 1.1637+0.38 GBP/USD - 1.3429+0.39
STOCKS RUS:  RTSI - 1140.49-0.90
STOCKS US: DOW JONES - 50668.97+0.05 NASDAQ - 26917.47+0.91
STOCKS US: S&P 500 - 7563.63+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10425.96-0.75 CAC40 - 8188.87-0.23
STOCKS EUR:  DAX - 25092.25-0.34
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Կյանքի և բիզնեսի հաջողության 25 կանոն՝ Դեյվիդ Ռոքֆելերից
17/06/2015 18:34
Կիսվել

Կյանքի և բիզնեսի հաջողության 25 կանոն՝ Դեյվիդ Ռոքֆելերից

Աշխարհի ամենատարեց միլիարդատերը՝ Դեյվիդ Ռոքֆելերը, 2015 թվականին նշեց իր 100-ամյակը: Ամերիկյան Forbes պարբերականը ընտրել և մեկ տեղ է հավաքել Դեյվիդ Ռոքֆելերի ամենահայտնի մտքերը, որոնք ներկայացնում են մեր ժամանակների ամենահաջողակ և ազդեցիկ գործարարի, ներդրողի, բանկիրի և նավթային մագնատի կյանքի և բիզնեսի կանոնները:

1. Շահույթը կարևոր է ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում: / «Շահույթն ունի ձգողական մեծ ուժ և կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, բարձրացնել բարեկեցությունը և մարդկանց տալ այնպիսի հնարավորություններ, որոնք չի կարող ստեղծել ոչ մի հասարակական կամ տնտեսական համակարգ»:

2. Ամուսնալուծությունը և քաղաքականությունը շատ թանկ արժեն: / «Մի օր մեր ընտանիքի փաստաբանն ասեց, որ երկու ամենաթանկ բաները, որը կարող է իրեն թույլ տալ Ռոքֆելերը, դա քաղաքականությամբ զբաղվելն ու ամուսնալուծվելն է»:

3. Գումար աշխատելով՝ ձեռք բերեք ընկերներ: / «Իր գործընկերների հետ իմ պապին միավորում էր ամուր ընկերությունը: Այն եզակի պահերին, երբ նա խոսում էր կարիերայից, ես լսում էին պատմություններ, թե որքան ուրախ է եղել՝ չնայած ծանր և երկար աշխատանքային ժամերին»:

4. Մեկ ղեկավարը միշտ ավելի լավ է, քան երկուսը: / «Համատեղ ղեկավարելու համաձայնությունը շատ հազվադեպ է տալիս դրական արդյունք, քանի որ այն ենթադրում է փոխզիջումներ»:

5. Մի նստեք գրասենյակում: / «Ես այցելել եմ բանկի հաճախորդներին 50 նահանգներից 42-ում, մասնակցել եմ 10 հազար գործարար ընթրիքի (եթե հաշվեք նրանք, որոնք եղել են Նյու-Յորքում, ապա շատ ավելին) և ներկա եմ եղել ավելի քան 1000 երեկոների և հանդիպումների մեր ծառայության հաճախորդների և գործընկերների հետ»:

6. Մեկնեք գրասենյակից որքան հնարավոր է հեռու: / «Ես ճանապարհորդել եմ ավելի քան 5 մլն մղոն, ինչը հավասար է 200 շուրջերկրյա ճանապարհորդության: 35 աշխատանքային տարիների ընթացքում ես եղել եմ 103 երկրում, այդ թվում՝ 41 անգամ Ֆրանսիայում, 37 անգամ Անգլիայում, 3 անգամ Աֆրիկայում»:

7. Մի վախեցեք ընկերների հետ վարել բիզնես: / «Ես խորապես վստահ եմ, որ ամենահաջող գործարար կապերի հիմքում վստահությունն է, փոխըմբռնումն ու նվիրվածությունը, այն նույն արժեքները, առանց որոնց անհնար է ընկերությունը»:

8. Պաշտպանեք կապիտալիզմը: / «Ոչ ոք չպետք է իրեն մեղավոր զգա, որ փող է աշխատում»:

9. Կապիտալիզմը պահանջում է, որ կառավարությունը և շուկաները աշխատեն մեկ ուղղությամբ: /«Այն հույսերը, թե կառավարությունը կամ շուկան կարող է միայնակ լուծել բոլոր խնդիրները, հիշեցնում են դոգմա, որը հեռու է իրականությունից»:

10. Եթե Ձեզ որևէ բան դուր չի գալիս, ապա գրեք այդ մասին այն մարդուն, ում համար քվեարկել եք: / «Կարծում եմ իմ դասի մարդը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքը Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին հայտնելու: Բոլոր սոցիալական խմբերի ներկայացուցիչներն, անշուշտ, ազատ են խոսել այն մասին, ինչն իրենց անհանգստացնում է»:

11. Ճիշտ ազգանունը դռներ է բացում: / «Ռոքֆելեր ազգանունը միգուցե ունի առավելություններ: Իմ հեռախոսային զանգերին առավել հաճախ են պատասխանում»:

12. Ազգանունը նաև փակում է դռներ: / «Իմ ազգանունը հաճախ դառնում է պատճառ, որ մարդիկ երբեմն ինձ վերաբերվում են կասկածամտորեն և վերապահումներով, քան մյուսներին: Նրանք կարծում են, որ ես ինչ-որ բանի եմ հասել շնորհիվ անվան, քան սեփական ջանքերի»:

13. Միշտ կլինեն վատը կամեցողներ: / «Նա, ով անգամ մի փոքր տարբերվում է ընդհանուրից, պետք է ունեն հաստ կաշի»:

14. Հայր դառնալը հնարավորություն է տալիս, որ նորովին ընկալես ինքն քեզ: / «Դառնալով հայր՝ ես հասկացա, որ իդեալական չեմ այդ դերում, և սկսեցի առավել մեծ ըմբռնումով մոտենալ իմ հոր թերություններին: Այս դերում դու անում ես այն ամենն, ինչ կարող ես»:

15. Պաշտպանեք Ձեր ընտանիքի շահերը: / «Իմ պապը և իր գործընկերները իրենց բիզնեսը վարել են կոշտ, քանի որ այդպես էին պահանջում ժամանակները»:

16. Եղեք Ձեր ընտանիքի կողքին: / «Սովորաբար ես հրապարակայնորեն չեմ սատարել Նելսոնին (Դեյվիդ Ռոքֆելերի ավագ եղբայրն է, ով ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ և առաջադրվել Նյու-Յորքի ղեկավար), սակայն երբ նաև հայտնվեց իմ տարածքում (Նյու-Յորք), ես զգացի, որ որպես եղբայր պարտավոր եմ հանդես գալ նրա օգտին»:

17. Ընտանիքը երբեմն մատուցում է անակնկալներ: / «Մենք շոկի մեջ էինք, երբ իմացանք Նելսոնի սիրային պատմության մասին: Հաճախ հարազատ մարդիկ ամեն-ինչ իմանում են ամենավերջում»:

18. Ընտրեք հոբբի: / «Երեխա ժամանակ, ուսումնասիրելով բնագիտություն, ես սիրահարվեցի բզեզներին: Ուր էլ ես գնամ, իմ գրպանում միշտ կա տարա: Բզեզներ հավաքերը այնքան էլ բարդ չէ»:

19. Գտեք լավ ուսուցիչ: / «Պատմության նկատմամբ իմ հետաքրքրությունը չի լքել ինձ իմ ողջ կյանքի ընթացքում շնորհիվ իմ դպրոցական ուսուցչի, ում դասերի ժամանակ պատմությունը կենդանանում էր»:

20. Հակադրությունները, իրոք, մեկտեղվում են: / «Չնայած ես և կինս միասին ենք, մեր նախասիրությունները ծայրահեղ տարբեր են: Մենք իրարից առանձին ապրել ենք մեր հետաքրքրություններով: Սա է մեր երկար և շատ երջանիկ ամուսնության գաղտնիքը»:

21. Ապրեք ըստ միջոցների: / «Հասանելի վարկերը շատ արագ բերում են ինչպես մասշտաբային սպեկուլյացիաների, այնպես էլ լայնածավալ ընդլայնման:

22. Սիրեք արկածներ: / «Երիտասարդ տարիքում իմ եղբայր Լորենսը մեկ սենյակում ապրում էր երիտասարդների հետ, ովքեր սիրում էին լավ ժամանակ անցկացնել: Լորենսն ասում էր, որ կյանքում պետք է փորձել ամեն-ինչ: Ավելի ուշ նա դարձավ շատ հաջողակ վենչուրային ներդրող, ում հետաքրքրությունը արտասովոր գաղափարների նկատմամբ երբեք չմարեց»:

23. Եղեք արտերկրում: / «Իմ ծնողները կարծում էին, որ երեխաները պետք է առաջին հերթին լավ իմանան իրենց երկիրը: Բացի այդ, մեզ համար կարևոր էր նաև նրանց դրդմամբ եվրոպական մշակույթին ծանոթանալը»:

24. Պետք չէ զղջալ: / «Իմ պապից ոչ մի անգամ չեն լսել զղջումներ ոչ որդին, ոչ թոռները, և ոչ էլ որևէ այլ մեկը»:

25. Ստեղծեք երկարաժամկետ ինչ-որ բան: / «Բիզնեսի երջանկությունը դա շարունակական, երկարաժամկետ և շրջապատի համար արժեք ունեցող ինչ-որ բանի ստեղծումն է»:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85