ՀՀ-Ն ԱՐԳԵԼՈՒՄ Է ԽՈԶԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԱՄՆ-ԻՑ ՄԵՔՍԻԿԱՅԻՑ ԵՎ ԵՄ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻՑ
ՀՀ-ն ժամանակավորապես արգելում է խոզի մսի ներմուծումը այն երկրներից, որտեղ գրանցվել է խոզի գրիպի վարակի դեպքեր, մասնավորապես Մեքսիկայից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա նաև նշել է, որ վարակից ամբողջովին խուսափելու նպատակով ՀՀ-ն կսահմանափակի նաև թռչնի մսի ներմուծումը հանրապետություն: Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ այս սննդամթերքների նկատմամբ սպառողական պահանջարկը կարող է ամբողջությամբ բավարարվել միայն ներիքին արտադրության հաշվին: