Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Արագածոտնում և Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին
25/06/2015 12:19
Կիսվել

Արագածոտնում և Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին

Արագածոտնում և Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:

Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով բջջային կայանից ստացվող՝ 911 և 112 անվճար հեռախոսահամարներին զանգահարող բաժանորդի կոորդինատները,  զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն: Նորարարության նպատակը մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը կրճատելն է:

«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ՝ մենք իրականացրել ենք 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները Հայաստանի մարզերում տեղայնացնելու ծրագրի հերթական փուլը: Ներկայում Հայաստանի ինը մարզերի բնակիչները, արագ արձագանքման հեռախոսահամարներին զանգահարելիս, Երևանում գտնվող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  փոխարեն՝ կմիանան արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի տեխնիկական հնարավորությունների շնորհիվ ներդրված համակարգն ուղղված է կրճատելու արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ժամանակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31