Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3610 դոլար
2014 թվականի արդյունքներով մեր երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է 3610.0 ԱՄՆ դոլար: 2013 թվականին համեմատ ցուցանիշն աճել է 163 ԱՄՆ դոլարով: Հարկ է նշել, որ 2014 թվականին գրանցված ցոցւանիշն ամենաբարձրն է վերջին 8 տարվա կտրվածքով:
2007 թվականին մեր երկրում մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 2853.3 ԱՄՆ դոլար, 2008 թվականին՝ 3606.1 ԱՄՆ դոլար, ճգնաժամային 2009 թվականին՝ 2666.1 ԱՄՆ դոլար, 2010 թվականին՝ 2844.0 ԱՄՆ դոլար, 2011 թվականին՝ 3363.2 ԱՄՆ դոլար, 2012 թվականին՝ 3290.3 ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 3447.0 ԱՄՆ դոլար:
Ինչպես վկայում են Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները՝ վերջին 20 տարվա ընթացքում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը աճել է շուրջ 20 անգամ:
«Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: