Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է
Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Նախարարությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչև 18.00-ի փոխարեն: