Լուծում կստանան մարզային հրատապ խնդիրները
Հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: «Այս ծրագիրը մենք շատ ենք կարևորում, մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով», – ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարելով առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավմանը: