Սոցիալական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.17+1.15 WTI - 70.26+0.82
COMEX:  GOLD - 2636.50-0.61 SILVER - 29.98-1.54
COMEX:  PLATINUM - 935.90-3.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.82+0.11 EUR/GBP - 1.0427+0.15
FOREX:  EUR/USD - 1.0427+0.15 GBP/USD - 1.2579+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Beeline-ի աջակցությամբ կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը
06/07/2015 13:33
Կիսվել

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը

Հուլիսի 3-ին  կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը, որը կազմակերպվել էր Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Առաջնորդության Դպրոցի կողմից։ Փառատոնն իրակացվել է Beeline–ի աջակցությամբ։

«Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում դասական երաժշտության տարածմանը, երիտասարդության շրջանում կարևոր մշակութային արժեքների ամրապնդմանն, ինչպես նաև շնորհալի երիտասարդների և բիզնես ընկերությունների միջև կապի ստեղծմանը։

Փառատոնին մասնակցում էին Երևան քաղաքի 10 լավագույն դպրոցների սաները.  յուրաքանչյուր դպրոցից մեկ սան փողային գործիքների բաժնից և մեկ սան ժող. նվագարանների բաժնից:

«Ուրախ ենք աջակցել  այս փառատոնի իրականացմանը, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ այս երիտասարդներին լավ ապագա է սպասվում, քանի որ նրանք իրենց ստեղծարար մտածողությամբ և գերազանց կատարումով հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ներկաներին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված մրցանակները կդարձնեն այս երիտասարդների կյանքն ավելի լավը, իսկ մենք մոտ ապագայում կլսենք միջազգային բեմերում նրանց նորանոր ձեռքբերումների և նվաճումների մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասական երաժշտության կատարողների նոր սերնդի աջակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում Առաջնորդության Դպրոցի և Բեստ Բեստեռն Կոնգրես Հյուրանոցի կողմից երիտասարդ հայ առաջնորդների և ընդհանուր հասարակության զարգացմանը միտված համատեղ  ծրագրերում։ Վստահ ենք, մեր գործընկերների հետ միասին «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական երաժշտության փառատոնի միջոցով կարող ենք մեր գնահատանքը հայտնել երիտասարդ կատարողներին և աջակցել դասական երաժշտության տարածմանը Հայաստանում։ Շնորհակալ ենք Beeline-ին այս կարևոր տեսլականին գործնականորեն աջակցելու համար», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ մասնակիցներին գնահատեց պրոֆեսիոնալ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին՝   Արզաս  Ոսկանյանը,  Օմար  Պապիկյան, Լիլիթ Պիպոյան և այլոք: Առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակից Beeline կողմից պարգևատրվեցին պլանշետներով, ինչպես նաև Կոմիտասի տուն – թանգարան ինստիտուտի կողմից ստացան հնարավորություն` իրենց համերգն անվճար կազմակերպել տուն- թանգարանի դահլիճում:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած 4 մասնակից Beeline–ի կողմից պարգևատրվեցին  սմարթֆոններով։ Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր և նվերներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29