Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրն ընթանում է ամբողջ թափով
07/07/2015 17:57
Կիսվել

Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրն ընթանում է ամբողջ թափով

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Ֆինանսների նախարարը հորդորել է ակտիվ քննարկումներ ծավալել՝ ծրագրի ավարտական փուլին առնչվող բոլոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը միտված: Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Ծրագրի իրականացման արդյունքում   ֆիզիկական անձինք և բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ»,-նշել է նախարարը: ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշել է ծրագրի վճռական փուլ թևակոխելու մասին՝ կարևորելով ջանքերի միավորումը՝ շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի ավարտելու համար: Նիստի ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են խնդիրներն ու նախանշվել առաջիկա անելիքները: ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն կարևորել է քննարկումը՝ ծրագրին առնչվող բոլոր հարցերը հստակեցնելու և որոշումներ ընդունելու առումներով:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը

ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73