Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը կգնի աուդիտից հետո՝ առավել շահավետ պայմաններով
08/07/2015 12:00
Կիսվել

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը կգնի աուդիտից հետո՝ առավել շահավետ պայմաններով

Հայկական Ժամանակ օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ:

«Մեր աղբյուրները նշում են, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Գործարքի մասին պիտի հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, բայց Կարապետյանը, լինելով փորձված գործարար և տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո: Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու և այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը: Կարապետյանը, մասնավորապես, մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը:

Այսինքն Սամվել Կարապետյանը վճարում «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը և հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում: Այս պարագայում էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սամվել Կարապետյանը, հասկանափ պատճառներով, չի ուզում. որ իր ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը ասոցացվի հոսանքի թանկացման հետ: Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում: Մեր տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով»,–գրում է պարբերականը։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59