Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 53.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար – մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 122.7 հազար տոննա պղնձի խտանյութ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 53.6%-ով:
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 4.8%-ով և կազմել 5 727 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 6%-ով և կազմել 3 947 տոննա: