Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին
17/07/2015 20:00
Կիսվել

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի տնտեսության տարբեր բնագավառներում հայ-ճապոնական կապերի խորացմանն ու արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնմանը:

Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորացնելու համար: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր էներգետիկայի, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտներում և շեշտել, որ  առկա է զգալի ներուժ տնտեսության այլ ոլորտներում ևս հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը, տնտեսական զարգացման ռազմավարության և արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները: Կ,Ճշմարիտյանը նշել է, որ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներն ու աշխարհագրական տարածքը, աշխարհաքաղաքական իրավիճակն ու շրջափակման իրողությունը մի կողմից, և կրթության ու գիտության նկատմամբ հայերի գենետիկ հակվածությունը, առկա մարդկային ներուժը մյուս կողմից` Հայաստանը որդեգրել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման և ինովացիոն համակարգի զարգացման քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծում: Էկոնոմիկայի նախարարը Ճապոնիայի դեսպանին փոխանցել է «Հայաստան.Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև նշել, որ առաջիկայում նրան կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը:

Որպես համագործակցության ուղղություններ նախարարն առանձնացրել է քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները: Կ.Ճշմարիտյանը նաև նշել է, որ Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է ինովացիոն ոլորտում Ճապոնիայի ունեցած հարուստ փորձը:

Նշելով, որ Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ ճապոնական ընկերությունների` դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկվել է քննարկել Հայաստանի և Ճապոնիայի միջև ավիացիայի ոլորտում համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի  և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության /JETRO/ միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը ևս կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման խթանմանը, առևտրի և ներդրումների ծավալների ավելացմանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2