Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ
20/07/2015 11:02
Կիսվել

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 18-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի և բանջարեղենի աճեցման ջերմատներ, ծանոթացել ընկերության կողմից արտադրական ծավալի ընդլայնման նպատակով իրականացված աշխատանքներին, ներդրումային, արտահանման ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին: Նշվել է, որ ջերմատներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ: Վարչապետին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140.000 դրամ միջին աշխատավարձով: «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացուցիչները նշել են, որ ծրագրում են տարեկան արտադրական ծավալը հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:

Գողթ համայնքից ուղևորվելով Աբովյան քաղաք՝ վարչապետն այցելել է Աբովյան քաղաքում տեղակայված «Մուլտի Սթոուն» ՓԲԸ քարերի և փայտի վերամշակման արտադրամասեր, հետևել արտադրական գործընթացին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով ու անելիքներով: Ընկերության պատասխանատուները վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունը բավական լավ արդյունքներ է արձանագրել արտադրանքի արտահանման տեսանկյունից (ԱՄՆ, Ռուսաստան, եվրոպական երկրներ), և ներկայումս քննարկվում են նաև արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունները:

Հաջորդիվ Աբովյանի քաղաքապետարանում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Կոտայքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը զեկուցել են մարզում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքի և կատարված միջոցառումների մասին: Ապա մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում իրականացված ծրագրերը և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ Կոտայքի մարզում առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ նախադրյալներ, և կառավարությունը պատրաստ է քննարկել գյուղատնտեսության խթանման հեռանկարային ծրագրերի սուբսիդավորման հարցը: Կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանի համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41