Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline-ը շարունակում է Իջևան քաղաքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները
23/07/2015 14:51
Կիսվել

Beeline-ը շարունակում է Իջևան քաղաքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի հուլիս ամսից շարունակվում են ֆիքսված կապի թվայնացման, հեռախոսակայանի ընդլայնման,  գործող բաժանորդային հեռախոսագծերի մասնակի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի թվային ֆիքսված կապ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին՝ հին հեռախոսահամարները  փոխարինելով նոր հեռախոսահամարներով:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: 2015թ.-ի ընթացքում մենք զգալիորեն ընդլայնել ենք ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը, որի շարունակական բնույթը մեր որակյալ և մատչելի կապը հասանելի է դարձնում Հայաստանի բոլոր մարզերի մեր բաժանորդներին»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014թ.-ի ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցը, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2