Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային
24/07/2015 11:06
Կիսվել

Նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային՝ առաքելության ժամանակահատվածում կատարած աշխատանքի և Հայաստանի կառավարության, խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու համար: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկ զարգացման գործում մեծ դեր է վերապահված ԵՄ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը նույն եռանդով ձեռնամուխ կլինի այդ կարևոր առաքելությանը՝ իր ներդրումը բերելով ՀՀ-ԵՄ կապերի հետագա խորացման գործին:
Տրայան Հրիսթեային Հանրապետության Նախագահը մաղթել է հաջողություն և նոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Հրիսթեայի պաշտոնավարման անցած չորս տարիներին մեր երկրի համագործակցությունը Եվրամիության, Եվրոպական կառույցների հետ, չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին, շատ ակտիվ և արգասաբեր է եղել՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

«Ես համարում եմ, որ մենք աշխատել ենք անկեղծ, ազնիվ և բաց ու կարողացել ենք ստանալ առավելագույնը համագործակցության այս ժամանակահատվածում՝ անցնելով մեծ ճանապարհ և կուտակելով զգալի փորձ հետագա փոխգործակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ իր աշխատանքին տված գնահատականի և ջերմ խոսքերի համար, նշելով, որ դրանք ընկալում է առաջին հերթին որպես գնահատանքի խոսքեր ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հաստատված երկկողմ հարաբերությունների կապակցությամբ:

Արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր մակարդակներում ձևավորված ակտիվ երկխոսությունը դեսպան Հրիսթեան պայմանավորել է նաև այն ընդհանուր արժեքներով, որ ունեն Հայաստանը և Եվրոպական միությունը: Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու գործում շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ավարտին Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ որտեղ էլ լինի, Հայաստանը մնալու է իր սրտում, և նշել, որ մեր երկրից հեռանում է լավագույն ու ջերմ հիշողություններով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12