
Հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են
Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։
2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։
Հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։
Արարատի և Արմավիրի մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքները գրեթե ավարտվել են, միջին բերքատվությունը ոռոգելի տարածքներում կազմել է 43-47ց/հա, առանձին դեպքերում` 50-60 ց/հա և ավելի։
Հանրապետության մյուս մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։