Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎիվաՍել-ՄՏՍ. Չկալով գյուղն ապահովվել է խմելու ջրով
29/07/2015 11:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Չկալով գյուղն ապահովվել է խմելու ջրով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:

Նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել ենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չկալով գյուղի բարեկարգման նպատակով ԱՄՆ-ում ստեղծված «Նոյարք» հիմնադրամի հիմնադիր Սիլվա Մովսեսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Չկալովի  գյուղապետ Ռոման Շաքարյանը նաև համայնքի բնակիչները:

Չկալով գյուղում առկա մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը: Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է՝ համայնքային բյուջեի սղության պատճառով:

Համայնքի համար կենսական նշանակություն  ունեցող այդ խնդրի լուծման գործում  իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, և «Նոյարք» հիմնադրամը՝ շուրջ 13 700 000 ՀՀ դրամ մասնակցությամբ: Ջրագծի կառուցման աշխատանքները կատարվել են համայնքի բնակիչների՝ հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Իրականացված ծրագրի արդյունքից կօգտվի 74 ընտանիք:

«Հնուց ի վեր ջուրը պաշտամունքի առարկա է: Ավելորդ է խոսել ջրի կենսական անհրաժեշտության մասին: Ջուրը՝ բնության չորս տարերքներից մեկը, կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Խմելու ջրի որակով են պայմանավորված մարդու առողջությունն ու կյանքի որակը: Մի քանի անհատների անձնական նվիրատվությամբ և կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև գյուղացիների ջանքերով հնարավոր դարձավ լեռնային այս գյուղն ապահովել խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37