
Վարաչպետն ասել է, որ մինչ հոկտեմբեր ՀԷՑ-ը նոր սեփականատեր կունենա
«Ժամանակ» օրաթերթը ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության մասին շրջանառվող լուրերի հետ կապված հերթական տեղեկատվությունն է հրապարակել :
«Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված ՀԷՑ-ում անցկացնելիք աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, սակայն կառավարությունը առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ ճակատագիրը: «Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպան ժամանակ հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, և այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը: Աբրահամյանը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով»,–գրում է պարբերականը։