Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ
31/07/2015 17:53
Կիսվել

Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան` մաքսային ձևակերպումներ իրականացնելու: Նման ընթացակարգն առաքանու հասցեատիրոջ համար ժամանակատար էր, լրացուցիչ բարդություններ և ծախսեր էր առաջացնում՝ խոչընդոտելով նաև էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Համակարգի մշակման փուլում հաշվի են առնվել ինչպես «Հայփոստ» ՓԲԸ-ի առաջարկներն, այնպես էլ սուրհանդակ կապի այլ օպերատորների կարիքները: «Հայփոստ»-ի հետ համատեղ իրականացվել է փոստային առաքանիների տրամադրման ու հաշվառման բիզնես գործընթացների վերլուծություն և ստանդարտացում՝ ապահովելով մասնակից կողմերի գործառնությունների դյուրինացում և պարզեցում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ մինչև 200 հազար դրամ արժեքով առաքանու դեպքում մաքսային որևէ վճար չի կատարվում, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարների հաշվարկման հիմք է ընդունվում առաքանու արժեքը. «Այս բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին որևէ առնչություն չի ունենում մաքսային մարմինների հետ»,-նշել է փոխնախարարը: Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով, այսուհետ քաղաքացին կարող է փոստային առաքանին ստանալ իրեն ամենամոտ փոստային մասնաճյուղից, իսկ սուրհանդակային առաքանիները՝ տանը՝ ապահովելով «դռնից-դուռ» առաքումների սկզբունքը: «Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել կառավարման և հսկողության ժամանակակից մեխանիզմներ. ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, հաշվետվությունների ավտոմատ ստացում, ռիսկերի գնահատում, վերլուծական գործիքների կիրառում»,-նշել է Սաղոյանը:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից. «Մեր նպատակն է՝ բարելավել և ընդլայնել  ծառայությունները հաճախորդի կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով»,- նշել է Գեչիչյանը: Համակարգի շահագործումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Ֆինանսների նախարարությունը «Հայփոստ»-ի աշխատակիցների համար կազմակերպել է դասընթացներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2