ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ
Ամերիկյան ֆոնդային բորսաներում 2009թ. ապրիլ ամսում ինդեքսները զգալիորեն աճել են, ինչը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ խոշոր ընկերությունների հաշվետվություններում ներկայացրած ֆինանսական ցուցանիշները հիմնականում գերազանցել են կանխատեսվող մակարդակը: Այսպիսով, Standard & Poor”s 500 ինդեքսն ընթացիկ տարվա ապրիլ ամսում աճել է 9.4%-ով: Վերջին անգամ S&P 500 ինդեքսն այսպիսի աճ գրանցել էր 2000թ.: Dow Jones Industrial Average ինդեքսը նշված ժամանակահատվածում աճել է 1.7%-ով և կազմել 8212.41 կետ, իսկ Russell 2000 ինդեքսն աճել է 1.7%-ով և կազմել 486.98 կետ: