Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Վարչապետն այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ արտադրամասեր
07/08/2015 12:01
Կիսվել

Վարչապետն այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ արտադրամասեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Առողջ սունկ» ՍՊ ընկերության արտադրամասեր: Վարչապետին ուղեկցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները և այլք:

Վարչապետը նախ ծանոթացել է սնկի արտադրության գործընթացին, այնուհետև հումքի արտադրամասի կողմից մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված խնդրին: Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը զրուցել է հումքի արտադրամասին հարակից բնակավայրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները: Ընկերության ղեկավարությունն իր հերթին ներկայացրել է խնդրի լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Նշվել է, որ արդեն մի քանի օր է, ինչ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում օդի աղտոտվածության հարցին տրվել է որոշակի լուծում:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ եկել է արտադրամասեր՝ առկա խնդրին լուծումներ գտնելու համար: «Եթե արտադրամասում տեղադրվեն նոր ֆիլտրեր և տհաճ հոտը վերանա, ապա ընկերությունը կշարունակի իր գործունեությունը, քանի որ այստեղ աշխատում են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ: Պետք է բնապահպանական նորմերը պահպանվեն: Առաջին խնդիրը սա է լինելու: Միևնույն ժամանակ, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի զարգանա սնկի արտադրությունը, ինչը կարևոր է նաև տնտեսության ակտիվության, արտահանման տեսակետից: Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ խնդիրը կքննարկվի կառավարությունում՝ համապատասխան որոշում կայացնելու համար: «Մեր որոշումը պետք է լինի հիմնավոր և արդար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն և տհաճ հոտը կվերանա: Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ որոշակի ներդրումներ է կատարել, իսկ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արտադրական տեխնոլոգիան ամբողջությամբ կփոխվի և իրավիճակը կկարգավորվի:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12