Պաշտոնական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50-2.50
OIL:  BRENT - 89.20+2.04 WTI - 83.12+1.55
COMEX:  GOLD - 4597.50-0.02 SILVER - 68.76+1.13
COMEX:  PLATINUM - 1850.70-0.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.42+0.06 EUR/GBP - 1.1646-0.06
FOREX:  EUR/USD - 1.1646-0.06 GBP/USD - 1.359+0.04
STOCKS RUS:  RTSI - 767.23-0.90
STOCKS US: DOW JONES - 53569.44+0.20 NASDAQ - 26541.35+1.57
STOCKS US: S&P 500 - 7730.99+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10792.54-0.79 CAC40 - 8319.87-1.68
STOCKS EUR:  DAX - 26367.24+0.31
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Սեյրան Օհանյան. «Բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները»
13/08/2015 18:46
Կիսվել

Սեյրան Օհանյան. «Բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները»

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Բայց, ինչպես նախօրոք մենք տեղեկացրել էինք, հարևան երկրում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերն ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին, զսպվածություն ցուցաբերելով և ոչ մի խախտում չիրականացնելով: Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է: Ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ գտնել իրենց համար:

Լարվածությունն այս երկու ամսվա ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքով են կրակել, այլ նաև կրակել են խոշոր հրաձգային զենքերով: Նաև ականանետով կրակային խոցման աստիճանը բարձրացել է՝ 60, 82 և մինչև 120 մմ ականանետերով կրակոցներ են եղել: Դեռ ավելին, վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել, որոնք հայկական զինուժը կանխել է: Հակառակորդին ուղղված մեր հորդորներին, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ փորձենք մեր հարաբերությունները ձևավորել, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածությամբ: Ուզում եմ Ձեզ զեկուցել և տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք նաև վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ, որի համար, կարծում եմ, մեր բոլորի սփոփանքի խոսքը պետք է ուղղենք մեր զոհված զինծառայողի հարազատներին: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարել և կատարում ենք և պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլև կանխարգելիչ միջոցառումներ և նաև զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել»:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62