Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+0.50
OIL:  BRENT - 111.54+1.28 WTI - 115.68+3.74
COMEX:  GOLD - 4645.50+0.61 SILVER - 72.66+1.13
COMEX:  PLATINUM - 1967.20-0.63
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.84+0.18 EUR/GBP - 1.1531+0.04
FOREX:  EUR/USD - 1.1531+0.04 GBP/USD - 1.3221+0.05
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53429.56+0.03 TOPIX - 3654.02+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3890.16+0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
07/04/2026  CBA:  USD - 376.47-0.15 GBP - 498.48-0.28
07/04/2026  CBA:  EURO - 434.9-0.06
07/04/2026  CBA:  GOLD - 56154-22 SILVER - 859.25-0.34
Հովիկ Աբրահամյանը մարզերում խորհրդակցություններ է անցկացնում խաղողի մթերման վերաբերյալ
17/08/2015 10:33
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը մարզերում խորհրդակցություններ է անցկացնում խաղողի մթերման վերաբերյալ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:

Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերում էին խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության սահմաններում լուծում կտա բարձրացված խնդիրներին:

Հաջորդիվ վարչապետը շրջայց է կատարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արարատի մասնաճյուղում և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի տարածքում՝ հետևել արտադրական գործընթացի կազմակերպմանը, ծանոթացել ընկերությունների ընթացիկ, ինչպես նաև ընդլայնման ու ներդրումային ծրագրերին: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն զբաղվում է կոնյակի, գինու, օղու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն՝ կոնյակի, գինու, խաղողի և մրգային օղիների արտադրությամբ: Երկու ընկերությունում ներդրված են որակի և անվտանգության վերահսկման միջազգային չափանիշներ ու համակարգեր, արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Պռոշյանի կոնյակի գործարանում և Արարատի գինու գործարանում, որին մասնակցել են գործարանների ղեկավարները և Արտաշատի, Արարատի և Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար: Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:

Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև նշված տարածաշրջանների գյուղերում առկա մյուս խնդիրներով: Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարի կատարած այցի ժամանակ տրված խոստումները կյանքի կոչելու համար և ներկայացրել իրենց համայնքների բնակչությանը հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համայնքային՝ ջրամատակարարման, առողջապահական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը: Վարչապետը մի շարք հարցերի լուծման առնչությամբ տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին և նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս խնդիրներին ևս:

Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ:

Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ:

Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը պատկանում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությանը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես, «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը:

Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և «Զատիկ» մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:

Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:

07/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.47
-0.15
Եվրո (EUR)
434.9
-0.06
Ռուբլի (RUR)
4.757
-0.0109
Լարի (GEL)
139.93
+0.03
56154
-22
Արծաթ
859.25
-0.34