Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վեց ամսում մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է 83,5 հազար գործարք
31/08/2015 21:30
Կիսվել

Վեց ամսում մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է 83,5 հազար գործարք

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամսում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 83 հազար 548 գործարք:

Հաշվետու ամիսներին մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների մոտ 27%-ը կազմել են օտարման, մոտ 11%-ը՝ ժառանգության, 12%-ը` առաջնային գրացման գործարքները: Գրավադրման գործարքները կազմել են ընդհանուր գործարքների 9%-ը: 4%-ը կազմել են վարձակալության գործարքները, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

Հունվար-հունիսին հանրապետությունում  անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 33%-ը  բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Մոտ 12%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 8,6%-ը՝  Լոռու մարզին:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 214 հազար գործարք, որոնց շուրջ 34%-ը  բաժին էր ընկել մայրաքաղաք Երևանին: Հաշվետու տարում անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 24,4%-ը կազմել էին օտարման, 11,8%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10,2%-ը՝ ժառանգության գործարքները, 3,9%-ը՝ վարձակալության, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85