Մեր երկրի միջազգային պահուստներն աճել են
Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի միջազգային պահուստները ներկայացնող վիճակագրություն:
Ըստ հրապարակված տվյալների՝ հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 702.5 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը աճել է: Նշենք, որ տարեսկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 489,44 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ հուլիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները, որոնց մեծ մասը արժեթղթերի տեսքով են:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կրճատվել էին շուրջ 762 մլն 170,0 հազար ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով: