Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մեկ ամսում բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են շուրջ 12%-ով
07/09/2015 21:44
Կիսվել

Մեկ ամսում բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են շուրջ 12%-ով

Օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-11.8% գնաճ, 7-ում՝ 5.5-0.2% գնանկում, իսկ երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 15.2%, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ` 11.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 12.9%, կանաչ լոբու՝ 19.0%, ծաղկակաղամբի՝ 42.5%, կանաչ սոխի` 44.2%, կաղամբի՝ 51.1%, կարտոֆիլի 53.1% գնաճով:

Հարկ է նշել, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 5.61% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.7 տոկոսային կետով:

Մսամթերքի ապրանքախմբում ընթացիկ տարվա օգոստոսին, 2014թ. օգոստոսի համեմատ, գրանցվել է 2.3%, իսկ 2015թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ: 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի՝ համապատասխանաբար 0.1% և 2.9% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ նվազել է 7.5%-ով, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 5.5%-ով:

Մրգի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 7.5%, իսկ 2015թ. հուլիսի համեմատ` 5.1% գնանկում:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ նվազել է 1.3%-ով, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 2.3%-ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնաճ, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 1.0% գնանկում:

Միևնույն ժամանակ, 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի՝ 0.4%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4%, հրուշակեղենի՝ 0.2% գնանկում, իսկ հացամթերքի և ձկնամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12