Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 435.00+1.00 EUR SELL - 443.00+3.00
OIL:  BRENT - 64.89+1.55 WTI - 62.87+0.72
COMEX:  GOLD - 3361.50+1.66 SILVER - 34.25+3.32
COMEX:  PLATINUM - 1058.70+1.12
LME:  ALUMINIUM - 2466.00+0.90 COPPER - 9616.50+1.25
LME:  NICKEL - 15537.00+1.97 TIN - 30709.00+1.00
LME:  LEAD - 1981.00+1.17 ZINC - 2698.00+2.98
FOREX:  USD/JPY - 143.14-0.03 EUR/GBP - 1.1418+0.14
FOREX:  EUR/USD - 1.1418+0.14 GBP/USD - 1.3514-0.17
STOCKS RUS:  RTSI - 1126.53-0.62
STOCKS US: DOW JONES - 42305.48+0.08 NASDAQ - 19242.61+0.67
STOCKS US: S&P 500 - 5935.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 37446.81-0.06 TOPIX - 2771.11-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 23512.49+1.53 SSEC - 3361.98+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8774.26+0.02 CAC40 - 7737.20-0.19
STOCKS EUR:  DAX - 23930.67-0.28
03/06/2025  CBA:  USD - 383.86-0.09 GBP - 518.36-1.12
03/06/2025  CBA:  EURO - 437.49-0.75
03/06/2025  CBA:  GOLD - 41601+1142 SILVER - 410.29+1.94
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. II եռամսյակ
15/09/2015 11:54
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. II եռամսյակ

2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 678 716 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.71%-ով կամ 26 097-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.61%-ով կամ 93 434 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 434 306 է: 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.87%-ով կամ 29 605-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել 2.55%-ով կամ 85 507 բաժանորդով:

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 183 203: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.42%-ով կամ 9 153-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 1.07% կամ 23 652 բաժանորդ: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 109 688 է: 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.33%-ով կամ 6 953-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել 0.57%-ով կամ 12 143 բաժանորդով:

Beeline-ը երկրորդն է: Այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 856 327: 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.68%-ով կամ 22 346-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 12.52% կամ 95 259: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 815 025 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.13%-ով կամ 24 698-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 13.36% կամ 96 071 բաժանորդ:

Երրորդ հորիզոնականում է Orange-ը: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 639 186: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն  աճել է 2.06%-ով կամ 12 904-ով, իսկ 2014թ.-ի համանման ցուցանիշի համեմատ աճը կազմել է  3.54% կամ 21 827: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 509 593 է, 2015թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.38%-ով կամ 11 860-ով, իսկ անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.31%-ով կամ 1 579 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 812 319 (2014թ.-ի II եռ. համեմատ` +4.08% կամ +110 268): Vivacell-MTS` 1 758 040 բաժանորդ ( +0.76% կամ +13 297), Beeline` 702 831 բաժանորդ (+18.59% կամ +110 155), Orange` 351 448 բաժանորդ (-3.62% կամ -13 184):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 621 987 (2014թ.-ի II եռ. համեմատ` -3.83% կամ -24 761): Vivacell-MTS` 351 648 բաժանորդ (-6.75% կամ -25 440), Orange` 158 145 բաժանորդ (+10.30% կամ +14 763), Beeline` 112 194 բաժանորդ (-11.15% կամ -14 084):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 244 410 (2014թ.-ի II եռ. համեմատ` +3.35% կամ +7 927): Orange` 129 593 բաժանորդ ( +18.52% կամ +20 248), Vivacell-MTS` 73 515 բաժանորդ ( -13.54% կամ -11 509), Beeline` 41 302 բաժանորդ (-1.93% կամ -812):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 2 028 դր. (2014թ.-ի II եռ. համեմատ` -13.07% կամ -305 դր.), Vivacell-MTS` 1 546 դր. (-12.01% կամ -211 դր.), Orange` 1 366 դր. (-13.43% կամ -212 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 652 դր. (2014թ.-ի II եռ. համեմատ` -1.19% կամ -56 դր.), Orange` 4 336 դր. (-5.60% կամ -257 դր.), Vivacell-MTS` 3 639 դր. (-3.42% կամ -129 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 4 228 դր. (2014թ.-ի II եռ. համեմատ` +48.19% կամ +1 375 դր.), Orange` 3 329 դր. (-22.85% կամ -986 դր.), Beeline՝  1 690 դր. ( -15.37% կամ -307  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 491 րոպե (2014թ.-ի II եռ. համեմատ` +5.14% կամ +24 ր.), Beeline ` 356 ր. (-6.56% կամ -25 ր.), Orange` 129 ր. (-18.87% կամ -30 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 758 րոպե (2014թ.-ի II եռ. համեմատ` +2.29% կամ +17 ր.), Beeline` 422 ր. (+7.38% կամ +29 ր.), Orange ` 331 ր. (-13.58% կամ -52 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 14 411 ՄԲ (2014թ.-ի II եռ. համեմատ` -3.03% կամ -451 ՄԲ), Vivacell-MTS` 10 296 ՄԲ (+17.09% կամ +1 503 ՄԲ), Beeline՝  9 121 ՄԲ (+29.82% կամ +2 095 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 134 897 (2014թ.-ի II եռ. համեմատ` -8.62% կամ -12 731), Beeline ` 97 236 (-7.98% կամ -8 436), Orange` 48 279 (+7.62% կամ +3 417):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 35 436 (2014թ.-ի II եռ. համեմատ` +2.91% կամ +1 001), Orange` 14 491 (+9.19% կամ +1 220), Beeline ` 3 529 (-96.43% կամ -95 334):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 14 289 (2014թ.-ի II եռ. համեմատ` -6.67% կամ -1 022), Vivacell-MTS` 10 435 (+9.21 կամ +880), Beeline՝ 7 099 (+4.26% կամ +290):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 133 006 (2014թ.-ի II եռ. համեմատ` +12.40% կամ +14 677),  Beeline` 47 386 (-39.54% կամ -30 985), Orange` 40 968 (-27.48% կամ -15 527):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 44 280 (2014թ.-ի II եռ. համեմատ` -0.23% կամ -100), Orange` 10 078 (-5.79% կամ -619), Beeline ` 6 270 (-42.84% կամ -4 700):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 12 987 (2014թ.-ի II եռ. համեմատ` +7.88% կամ +949), Vivacell-MTS` 12 635  ( -39.25% կամ -8 162), Beeline՝  8 181 (-14.92% կամ -1 435):

———-

Տվյալները վերցված են Հայաստանում գործող բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:

03/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.86
-0.09
Եվրո (EUR)
437.49
-0.75
Ռուբլի (RUR)
4.875
+0.0204
Լարի (GEL)
140.56
-0.03
41601
+1142
Արծաթ
410.29
+1.94