Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը
25/09/2015 10:01
Կիսվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով:

Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «21-րդ դարում յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հաջողությունը մեծ մասամբ կախված է նոր գլոբալ իրողություններին հարմարվելու և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու կարողությամբ: Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի: Դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի: Ունենալով այսպիսի պատմական փորձ, բնական է, որ Հայաստանը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու գաղափարը, որն առաջ է քաշել 2013 թվականին Նախագահ Սի Ծինփինը: Արդեն իսկ տարվում է նպատակային աշխատանք նախագծի իրականացման ուղղությամբ այն հատվածում, որում Հայաստանը կարող է բերել իր նպաստը: Բացի այդ, այսօր Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, մարդկային ռեսուրսների և տարբեր ձևաչափերի միջազգային տնտեսական համագործակցության մեծ հնարավորությունների երկիր է: Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առևտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը կնպաստեն տնտեսական կապերի ամրապնդմանը և Եվրասիական երկրների զարգացմանը միտված համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի նշանակությունը, որպես Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան կապող օղակ, ամրապնդելու համար այսօր իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր:

Այդ նախագծերից մեկն է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը, որն ունի կարևոր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակություն: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև Ասիական զարգացման բանկի հետ երկար տարիների համագործակցության դրական փորձը, որի աջակցությամբ իրականացվում է այս նախագիծը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կարևոր բաղադրիչ կհանդիսանա նաև Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Հայ-իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ և հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջև: Այս համատեքստում մենք քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը, մասնավորապես, չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանը և Իրանը միացնող երկաթուղու, որը կապահովի մեր մուտքը Կենտրոնական Ասիա և Չինաստան: Այսպիսով, Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման:

Հին Մետաքսի ճանապարհի վերածնունդը, որը ժամանակին հանդիսանաում էր վիթխարի առևտրային ուղի, կնպաստի Ճանապարհի բոլոր երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը, քաղաքական կայունությանը և արդյունքում՝ առաջընթացին, բարեկեցությանն ու խաղաղությանն ամբողջ աշխարհում»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01