Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եվ մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին
25/09/2015 17:44
Կիսվել

Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության եվ մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Դորգերլոհի հայանպաստ գործունեությունը և անձնական ներդրումը Հայոց ցեղասպանության լուսաբանման և իրազեկվածության բարձրացման հարցում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, և երկու երկրների միջպետական հարաբերությունների հետևողական զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարևորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` Նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում: Սերժ Սարգսյանն առանձնակի կարևորել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և անձամբ կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի աջակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ զարգացող հարաբերություններ նոր երանգ և շեշտադրումներ կհաղորդեն հայ-գերմանական համագործակցությանը:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ ջերմ ընդունելության և իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նախարար Դորգերլոհը հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահին է նվիրել Գերմանիայում հրատարակված՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող դպրոցական դասագրքերի մեթոդական ուղեցույցը, որից, ըստ նրա, կարելի է օգտվել նաև առցանց: Ուղեցույցը երկրամասի ուսուցիչներին կօգնի դասավանդման ընթացքում համապատասխան տեքստերի, լուսանկարների, օժանդակ նյութերի օգնությամբ ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման: «Մենք պետք է ասենք, թե ի՞նչ է կատարվել իրականում, ասենք՝ ո՞րն է Հայոց ցեղասպանության հետ կապված ճշմարտությունը»,-ընդգծել է նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ Նախագահին նվիրելով նաև Գերմանիայի և Հայաստանի դպրոցականների կողմից գրված Հայոց ցեղասպանության թեմայով շարադրությունների ժողովածուն և Սիամանթոյի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությամբ հրատարակությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ դրանք տարեցտարի զարգանում են ակտիվ փոխայցերի արդյունքում:

Երկուստեք կարևորվել են նաև հայ-գերմանական մշակութային փոխանակումները, սերտ համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների փոխճանաչման բարձրացմանը: ՀՀ Նախագահը և նախարար Դորգերլոհն ընդգծել են Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցման ուղղությամբ ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը, որի նպատակով, ըստ նախարարի, արդեն որոշակի մտահաղացումներ կան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01