Տնտեսական

USD BUY - 378.00+0.50 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 447.00+0.00 EUR SELL - 453.00-0.50
OIL:  BRENT - 69.83+0.19 WTI - 65.74+2.24
COMEX:  GOLD - 4879.60-5.96 SILVER - 84.77-22.63
COMEX:  PLATINUM - 2178.20-11.99
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 154.75+0.53 EUR/GBP - 1.1845-0.57
FOREX:  EUR/USD - 1.1845-0.57 GBP/USD - 1.3688-0.48
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
Երվանդ Զախարյանը հյուրընկալել է KfW բանկի ներկայացուցիչներին
25/09/2015 18:01
Կիսվել

Երվանդ Զախարյանը հյուրընկալել է KfW բանկի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) պատվիրակության անդամներ՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերին, նույն նախարարության  ներկայացուցիչներ՝  Կլաուս Տանցբերգերին և Աննա Կատարինա Դերկորնին, ինչպես նաև KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Դեյվիդ Բետոլացային և բանկի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և KfW բանկին Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Ե. Զախարյանը միաժամանակ նշեց, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, ընդգծեց ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:

Իր հերթին` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերը կարևորելով հետագա համագործակցությունը՝ նպատակահարմար համարեց ընթացիկ աշխատանքներից բացի ծրագրեր իրականացնել նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Նախարարը հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը։

Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվեց նաև Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հետագա ռազմավարությունը:

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2