20%-ով կրճատվել է մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը
Այս տարվա հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 հազար 114.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ դրամ կամ 23.8 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ ստացված օգնության 40.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.4%-ը` մանածագործական իրերը, 11.1%-ը`սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.5%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17.7%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 20%-ով:
Նշենք նաև, որ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 22.6%-ը բաժին է ընկել Ավստրալիային, 22.3%-ը՝ Միացյալ Նահանգներին, 14.2%-ը՝ Չինաստանին, 23.7%-ը՝ Եվրամիության երկրներին: