Որո՞նք են ամենատարածված անունները Հայաստանում
Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և հրապարակել է 2014 թվականի հիմնական վիճակագրական տվյալները: Ներկայացվել է նաև Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ամփոփ վիճակագրությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2014 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 43 հազար 31 երեխա` 20 հազար 162 աղջիկ և 22 հազար 869 տղա:
Հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ: Նորածիններին ամենաշատը տրվող անունների առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.
Աղջիկների ամենատարածված անուններն են.
Նարե, Մարի, Միլենա, Մանե, Անի,
Մարիա, Անահիտ, Մարիամ, Էլեն, Անգելինա
Տղաների ամենատարածված անուններն են.
Դավիթ, Նարեկ, Ալեքս, Գոռ, Տիգրան
Հայկ, Արման, Արթուր, Էրիկ, Ալեն
Նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: