Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Յունիբանկ. ապառիկ վարկերի քանակը գերազանցել է 100 000-ը
07/10/2015 11:13
Կիսվել

Յունիբանկ. ապառիկ վարկերի քանակը գերազանցել է 100 000-ը

Յունիբանկը սպառողական վարկավորման շուկա մուտք գործեց մի քանի տարի առաջ և այժմ ապառիկ և կանխիկ վարկերի գծով առաջատարն է: Արմլուրի ուսումնասիրությունների արդյունքներով, Երևանի խանութներում  աչքի են ընկնում մի քանի բանկերի պրոմո-կետեր, այդ թվում` Յունիբանկի:

Այս տարվա սեպտեմբերի սկզբի դրությամբ բանկի ապառիկ վարկերի ծավալը կազմել է 12.8 մլրդ դրամ, իսկ կանխիկ վարկերինը` 8.7 մլրդ դրամ: Յունիբանկի հիմնական առավելությունը լայն ցանցի առկայությունն ու վարկի տրամադրման և մարման հարմարավետությունն է: Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգի գործարկման շնորհիվ, բանկը վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրում է մեկ րոպեում: Նույն կերպ հարմար և արագ իրականացվում են վարկի գծով մարումները: Հաճախորդը կարող է դա կատարել ինչպես մասնաճյուղում, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով: Բանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային, համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Որոշ տերմինալներ աշխատում են անգամ 24 ժամ, առանց հանգստյան օրերի, ինչը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում բանկ այցելել մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Այժմ Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ավելի քան 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում: Բանկը համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ: Նման լայն ցանցի շնորհիվ, 2013-2015թթ. բանկը ուսումնասիրել է 500 000 վարկային հայտ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, բանկի վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը, ապառիկ վարկերինը` 100 000 –ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2