Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը
07/10/2015 17:18
Կիսվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար առկա են բոլոր նախադրյալները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգը նոր նախաձեռնություններով ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որում, զրուցակիցների համոզմամբ, մեծ է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ավանդը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանականների միջև ակտիվ շփումներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման դինամիկան կշարունակվեն նաև ՄԹ խորհրդարանում ձևավորվելիք նոր բարեկամության խմբի հետ: Հանրապետության Նախագահը միջխորհրդարանական և առհասարակ, հայ-բրիտանական կապերի զարգացման գործում ընդգծել է բարոնուհի Քերոլայն Քոքսի մեծ ներդրումը, ով նաև ԼՂ այցերի լավ ավանդույթ ստեղծեց:

ՀՀ Նախագահը և ՄԹ դեսպանը բարձր են գնահատել նաև պաշտպանության ոլորտում ձևավորված հայ-բրիտանական համագործակցությունը` այդ առումով կարևոր ձեռքբերում համարելով 2014թ. սեպտեմբերին Երևանում կայացած քննարկումներն ու ռազմական համագործակցության պլանի ստորագրումը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում:

Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկանում է բոլոր միջոցներով աջակցել այդ ձևաչափով տեղի ունեցող խաղաղ բանակցային գործընթացին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերում Մեծ Բրիտանիայի անկողմնակալ դիրքորոշման համար:

Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է առաջատար դեր ստանձնել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակի ձևավորման հարցում, որը, նրա համոզմամբ, կարող է շարժիչ ուժ հանդիսանալ ինչպես հայ-բրիտանական երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունն առաջ մղելու և զարգացնելու գործում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21