Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կայացավ ՀՀ էԲՊ նախարարության և «Ռոսատոմ» ընկերության Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը
07/10/2015 21:19
Կիսվել

Կայացավ ՀՀ էԲՊ նախարարության և «Ռոսատոմ» ընկերության Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը

Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ընկերության Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերը, ֆինանսավորման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնական սարքավորումների և անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները:        

Նիստից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ «Միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկման և միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին Համաձայնագրի ստորագրումը բխում էր ՄԱԳԱՏԵ-ի պահանջներից (1986թ. սեպտեմբերի 26, միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման մասին 9-րդ հոդված):

Համաձայնագիրը հստակեցնում է կողմերից մեկի տարածքում որևէ ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընթացքում փոխադարձ օպերատիվ իրազեկման պայմանները: Ըստ Համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են իրականացնել երկու երկրների ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակում: Համաձայնագիրը  ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պետք է ձեռնարկեն գործնական քայլեր` պարտավորությունների իրականացման ուղղությամբ, ներառյալ՝  ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով օբյեկտների ընթացիկ վիճակի մասին ստացվող տեղեկատվության պարբերական փոխանակումը և այլն: Ստորագրվեցին նաև 2 այլ փաստաթղթեր՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի վերաբերյալ.     

1.Համակարգող համատեղ հանձնախմբի նիստի արձանագրություն, որը ստորագրեցին ՀՀ ԷԲՊ նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և «Ռոսատոմի» զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովը:

2.Արձանագրություն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի համակարգի ամբողջական ուսումնասիրության, շահագործման ժամկետի երկարացման նախապատրաստման ծրագրի մշակման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրեցին ՀԱԷԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Ե. Սալկովը:

Հայկական կողմին փոխանցվեցին 22 հաշվետվային փաստաթղթեր, որոնցում արտացոլված էին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները: Այս ընթացքում տարածքում աշխատել են ավելի քան 100 մասնագետներ: Հետագա աշխատանքների ընթացքում կուսումնասիրվեն կայանի ավելի քան 4,5 հազար  սարքավորումներ և կպատրաստվեն ավելի քան 10 հազար  փաստաթղթեր:         

Նշենք, որ Համակարգող համատեղ հանձնախումբը ստեղծվել է 2015թ մարտին: Հանձնախմբի ստեղծման նպատակն է համակարգել կողմերի պարտավորությունները, վերահսկել համաձայնագրի իրականացումը և անցկացնել կատարված աշխատանքների արդյունքների մշտական գնահատում:

Փաստաթղթերի ստորագրումից հետո «Ռոսատոմ» ընկերության կողմից  հուշամեդալներով պարգևատրվեցին ատոմային էներգետիկայի զարգացման բնագավառում, միջազգային համագործակցության ոլորտում հաջողություններ արձանագրած, տարիների փորձ ունեցող մի շարք մասնագետներ, այդ թվում՝  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը,    ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և այլոք:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01