Գյուղատնտեսության նախարարություն. Հայաստանի որոշ մարզերում սպասվում է ցրտահարություն
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել: