Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կադաստրի պետական կոմիտե. մեկնարկեց ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը
09/10/2015 18:08
Կիսվել

Կադաստրի պետական կոմիտե. մեկնարկեց ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը

2015 թվականի հոկտեմբերի 8-10-ը  Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման  միջպետական  խորհրդի  37-րդ  նստաշրջանը, որին մասնակցելու հրավերն ընդունել են ԱՊՀ միջպետական խորհրդի անդամ պետությունների լիազոր մարմինների գրեթե բոլոր ներկայացուցիչները: Մասնավորապես՝ նիստին  կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի պատվիրակությունները: Առավել ներկայացուցչական կազմով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պատվիրակությունը:

Նիստի շրջանակներում  հոկտեմբերի 8-ին Երևանում կայացավ ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման Միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի նիստը, որի հիմնական նպատակն էր համաձայնեցնել և կոորդինացնել ԱՊՀ երկրներում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների հավաքագրումը և տրամադրումը որպես պաշտոնական նյութ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համապատասխան պետական կառույցներին:

Նիստի առաջին օրը՝ հոկտեմբերի 9-ին, բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի այս տարվա նախագահող, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Այնուհետև ներկաներին և նստաշրջանի մասնակիցներին ողջունեց  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:   Նիստի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ Խորհրդի մյուս անդամները ներկայացրեցին իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները:

Նիստի ավարտին ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները, քննարկվեցին նիստի ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը,  ստորագրվեցին  ամփոփիչ  փաստաթղթեր:

Նստաշրջանի վերջում քննարկվեց նաև 2016թ. Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 38-րդ նստաշրջանի  նախագահի, ինչպես նաև համանախագահների ընտրության հարցը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88