Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Հաշտարարի գրասենյակ. Ամենաշատը բողոքում են ԱՊՊԱ-ից և բանկերի վարկային գործարքներից
13/10/2015 23:28
Կիսվել

Հաշտարարի գրասենյակ. Ամենաշատը բողոքում են ԱՊՊԱ-ից և բանկերի վարկային գործարքներից

Երեք ամսում՝ հուլիս-սեպտեմբերին, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 952 բողոք, որից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները եղել են 828-ը: Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից՝ ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 828 բողոքներից 152-ը, համաձայն օրենքի՝ ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին: Նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ:

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու:

Լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, Հաշտարարի քննությանը ենթակա 676 բողոքներից 349-ն ընդունվել են քննության:

Այս բողոքներից 71-ն ուղղված է բանկերի դեմ, 272-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 5-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 1-ը՝ վարկային կազմակերպության դեմ:

Հատկանշական է, որ բանկերի դեմ ուղղված բողոքների մեծ մասը կապված է եղել վարկային գործարքների հետ, իսկ ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքների մեծ մասը՝ ԱՊՊԱ-ի հետ:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11