Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վարչապետը մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը
14/10/2015 11:34
Կիսվել

Վարչապետը մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադային մասնակցել է ավելի քան 850 երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Ողջունելով միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր հարթակ է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ տաղանդավոր մասնագետներին բացահայտելու, նրանց ձեռքբերումները գնահատելու և դրանով իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու համար:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և պատահական չէ, որ այն ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններից է: Վարչապետի խոսքով՝ ոլորտում արձանագրվող աճն ու առաջընթացը ոգևորիչ են և միևնույն ժամանակ պարտավորեցնող, որ կառավարությունը հետևողականորեն շարունակի ՏՏ բնագավառի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տեխնոլոգիաները և գիտելիքը մեր երկրի զարգացման հենքն են, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ սատարելու է ՏՏ ոլորտում որակյալ կադրերի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը խոստումնալից ապագա ունի այս բնագավառում, քանի որ հարուստ է նման բարձրակարգ ու որակյալ երիտասարդ կադրերով:

Վարչապետը շնորհավորել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, մաղթել էլ ավելի մեծ առաջընթաց, նորանոր հաջողություններ և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին օլիմպիադայի գաղափարը կյանքի կոչելու համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հատուկ մրցանակ է հանձնել «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթող ճանաչված Գրիգոր Հովսեփյանին: Իր հերթին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հոբելյանական հուշամեդալով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մյուս մասնակից երկրներում, բացահայտել և խրախուսել երիտասարդ տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, բարելավել այս բնավագառի կրթական ծրագրերը և ձևավորել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ մասնագետների համայնք:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2